12.07.2013|
12:53
Ամերիկյան երկու ռազմական նավ է ուղղվել դեպի Եգիպտոսի ափեր։ Այդ մասին երեկ հայտնել է ծովային նավատորմի կորպուսի հրամանատար, գեներալ Ջեյմս Ամոսը։ ՙԵգիպտոսը թաղված է ճգնաժամի մեջ։ Երբ նման բաներ են տեղի ունենում, մենք պետք է ձեռնարկենք որոշակի քայլեր՝ իրավիճակը վերահսկելու համար՚,- ասել է Ամոսը։